«Ալեքս-Ռեկռուտինգ» ՍՊԸ-ն, որի կազմում գործում է «Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալությունը սկսել է իր աշխատանքը 2006 թվականից և ունի իր ուրույն և կայուն դիրքը՝ շնորհիվ ազնիվ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդներին ցուցաբերած անհատական մոտեցման:
«Ալեքս-Ռ»-ը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ, որը թույլ է տալիս հաճախորդին արագ իրագործել ցանկացած գործարք անշարժ գույքի ոլորտում:
Համապատասխան որակավոման և բազմամյա փորձի շնորհիվ՝ «Ալեքս-Ռ» ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը Ձեզ կօգնի իրականացնել շահավետ գործարքներ՝ ապահովելով գործարքի գաղտնիությունը, և զերծ մնալ գործարքի ընթացքում բարձր ռիսկերից՝ հասցնելով դրանք նվազագույնի:
«Ալեքս-Ռ» ընկերության իրավաբանական բաժնի աշխատակիցները կապահովեն Ձեր գործարքների օրինականությունը, փաստաթղթերի ճշտությունը և ծագած ցանկացած խնդիրների արագ և որակյալ լուծումը:
Մենք գործում ենք Երևան քաղաքի տարբեր համայնքներում և պատրաստ ենք օգնելու Ձեզ կատարել ճիշտ, արագ և շահավետ գործարքներ:
Մենք սիրում ենք մեր հաճախորդներին և ուրախ կլինենք Ձեզ տեսնել նրանց թվում:
«ԱԼԵՔՍ-Ռ»՝ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵԶ ՀԵՏ