Մեր թիմը հաջողությամբ իրականացրեց 6 անշարժ գույքի վաճառք

14.08.2025

Վերջին մեկ ամսում մեր թիմը հաջողությամբ իրականացրեց 6 անշարժ գույքի վաճառք` կնքված #Էքսկլյուզիվ պայմանագրով:

Արդյունքում՝

վաճառքը եղավ արագ

բանակցությունները՝ արդյունավետ

գինը՝ գրեթե անփոփոխ

Ինչու՞ է էքսկլյուզիվ պայմանագիրը որոշիչ գործարքի հաջողության համար

1. Կենտրոնացված պատասխանատվություն․

Գույքը ներկայացվում է միայն մեր կողմից, ինչը թույլ է տալիս լիարժեք վերահսկել պրոցեսը՝ լուսանկարումից մինչև գնորդի ընտրություն։

2. Թիրախային գովազդ և արդյունավետ մարքեթինգ․

Մենք ներդնում ենք լրացուցիչ ռեսուրսներ՝ բարձր որակի լուսանկարներ, գրաֆիկ ներկայացումներ, մարքեթինգային արշավներ, որոնք նպաստեցին գործարքի արագ իրականացմանը։

3. Խուսափում շփոթեցնող շուկայական ներկայացումից․

Բազմաթիվ գործակալների ներգրավվածությունը հաճախ բերում է տարբեր գներով և հակասական բովանդակությամբ հայտարարությունների։ Էքսկլյուզիվ պայմանագրով Ձեզ հետ աշխատում է մասնագետ, ով լիարժեք տիրապետում է Ձեր գույքի վերաբերյալ ինֆորմացիային։

4. Գնային պաշտպանություն — առանց արհեստական գնիջեցման

Հաճախ պատահում է, որ տարբեր գործակալներ, փորձելով արագ վաճառել գույքը, առաջարկում են անհիմն գնիջեցում։ Էքսկլյուզիվ պայմանագրի դեպքում մենք կարողանում ենք պահպանել գույքի շուկայական արժեքը։

5. Արագ և վերահսկվող գործարք

Մեր վերջին գործարքների միջին տևողությունը կազմել է ընդամենը 3-7 օր, իսկ գնային շեղումը՝ մոտ 5%։

-Եզրակացություն․

Էքսկլյուզիվ պայմանագիրը միայն իրավական ձև չէ — այն հստակ ռազմավարական մոտեցում է, որը վաճառքի գործընթացը դարձնում է արդյունավետ, շահավետ և վերահսկելի։

_____________________________

Իսկ եթե դեռ չեք վաճառել, մենք այստեղ ենք` 19 տարվա փորձով ու պրոֆեսիոնալ թիմով: