Ինչպե՞ ս է հարկվում անշարժ գույքի վարձակալությունը

23.04.2022

Ի՞նչ է իրենից ենթադրում անշարժ գույքի՝ օրինական ճանապարհով վարձակալության հանձնելը և ինչպե՞ս է այն հարկվում։

Անշարժ գույքի վարձակալությունը, հատկապես՝ վերջին ամիսներին, շատերի համար կողմնակի, իսկ երբեմն՝ հիմնական եկամտի աղբյուր է։ Դե իսկ, ինչպես ասում են՝ «Որտեղ կան եկամուտներ, այնտեղ կան հարկեր»։

Իսկ ինչպե՞ս է հարկվում անշարժ գույքի վարձակալությունը։ 

Նախ նշենք, որ անշարժ գույքը հնարավոր է վարձակալության հանձնել թե՛ որպես ֆիզիկական, թե՛ որպես իրավաբանական անձ։ Քաղաքացիների կողմից գույքը վարձակալության հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն։ 

Անշարժ գույքի վարձակալությունը ենթադրում է վարձակալության պայմանագրի կնքում, որը ենթակա է նոտարական վավերացման (հակառակ դեպքում այն իրավական ուժ չի ունենա)։ Պայմանագրում նշվում են վարձակալի և վարձատուի հիմնական իրավուքներն ու պարտականությունները, վարձակալության ժամկետները, պայմանագրի լուծման պայմանները և այլն։ Պայմանագրից ծագած իրավունքներն էլ, իրենց հերթին, ենթակա են պետական  գրանցման Կադաստրի պետական կոմիտեում։ Պյամանագիրը կարող է կնքվել ինչպես հստակ ժամկետով, այնպես էլ անորոշ ժամանակով։ Վերջին դեպքում պայմանագիրը ցանկացած պահի կարող է լուծվել կողմերից որևէ մեկի պահանջով, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Նոտարական վավերացման դեպքում Դուք գործարքը դարձնում եք պետության համար տեսանելի, ինչը հնարավորություն է տալիս հարկ եղած դեպքում վերականգնել Ձեր խախտված իրավունքերը՝ ընդհուպ մինչև դատական կարգով։

Եթե Դուք ֆիզիկական անձ եք և վարձակալության եք հանձնել Ձեզ պատկանող անշարժ գույքը, ապա պարտավոր եք վճարել 10% եկամտահարկ։ Ի դեպ, եկամտահարկի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին։

Որպես իրավաբանական անձ վարձակալության հանձնելու դեպքում Դուք կհարկվեք այլ դրույքաչափով՝ կախված Ձեր ընտրությունից (շահութահարկ, ԱԱՀ, շրջանառության հարկ)։ 

Սովորաբար անշարժ գույքը վարձակալության հանձնելիս ավելորդ քաշքշուկից խուսափելու և իրավապես մաքուր գործարք ապահովելու համար շատ վարձատուներ նախընտրում են համագործակցել գործակալությունների հետ։ Այս առումով կարևոր է գործակալության փորձը, անշարժ գույքի մասնագետների, իրավաբանների պրոֆեսիոնալիզմը։ 

Նշենք,որ Alex-R անշարժ գույքի գործակալությունը շուկայում գործում է ավելի քան 15 տարի և մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ՝ 

  • ✅Անշարժ գույքի առուվաճառքի և վարձակալության միջնորդական,
  • ✅Իրավաբանական,
  • ✅Թարգմանչական ծառայություններ։

Իսկ նշված ծառայությունների համատեղ կիրառումը նպաստում է արագ և փոխշահավետ գործարքների կայացմանը։

Մեզ հետ կարող եք կապ հաստատել՝

  • ✅+374 98 53 64 64 կամ +374 98 56 70 00 (Viber/WhatsApp)
  • ✅info@alex-r.am