14.08.2025
Նորքի 2-րդ զանգվածի 2 սենյականոց բնակարանի սեփականատերը՝ լինելով մեր մասնագետի ծանոթը, դիմեց մեզ՝ իր գույքը վաճառելու նպատակով։
Գործընթացը մեկնարկեց անմիջապես։
Կնքվեց էքսկլյուզիվ պայմանագիր
Իրականացվեց պրոֆեսիոնալ լուսանկարահանում
Մասնագետի կողմից կատարվեց ճշգրիտ գնահատում
Կիրառվեց թիրախային գովազդ՝ բոլոր հիմնական հարթակներում
Արդեն հաջորդ օրն ունեինք 4 ռեալ գնորդ։ Գործարքի առանձնահատկությունը նրանում էր, որ մենք էինք ընտրելու՝ ում վաճառել բնակարանը։ Ընտրությունը հիմնված էր ոչ թե առաջարկված գնի, այլ պայմանների ու գործարքի հուսալիության վրա։
Արդյունքում՝ բնակարանը վաճառվեց ընդամենը 3 օրում՝ աննշան գնային շեղումով
Այս գործարքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ճիշտ ռազմավարությունը, վստահության վրա հիմնված համագործակցությունն ու պրոֆեսիոնալ մոտեցումը տալիս են արագ և շահավետ արդյունք։
Ձեր գույքը կարող է լինել հաջորդ հաջող պատմությունը: