ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈՒՆՆԵՐ

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈՒՆՆԵՐ

ARM ENG RUS
Ուղարկել հայտ

Ուղարկել հայտ

Մեր մասնաճյուղերը

Մեր մասնաճյուղերը

Նախընտրածներ(0)

Նախընտրածներ(0)

Համեմատել(0)

Համեմատել(0)

  • Մեր մասին
    • Ալեքս-Ռ մասին
    • Թափուր աշխատատեղեր
    • Մեր աշխատակիցները
    • Ինչ՞ու Ալեքս Ռիելթի
    • Կարծիքներ
  • Ծառայություններ
    • Անշարժ գույքի ծառայություններ
    • Իրավաբանական ծառայություններ
    • Թարգմանչական ծառայություններ
  • Նորություններ
  • Ուղարկել հայտ
  • Մեր մասնաճյուղերը
  • Կապ
  • 010 567 000 098 567 000

    Ուղարկել հայտ







    Փաստաթուղթը ուղարկեք այս էլ.հասցեին: info@alex-r.am

    Ոչ բոլոր պարտադիր դաշտերն են լրացված

    Անվտանգության կոդը սխալ է

    Հայտը ուղարկված է: Ադմինիստրատորը կկապնվի Ձեզ հետ: Շնորհակալություն

  • Գլխավոր
  • Նորություններ
  • Հողատարածք գնելիս չսխալվե՛ք
  • ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈՒՆՆԵՐ
    ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈՒՆՆԵՐ
    Հողատարածք գնելիս չսխալվե՛ք

    24.06.2020

    ‼️ Հողատարածք գնելիս չսխալվե՛ք ‼️

    ✅Ստուգման համար պարտադիր 9️⃣ տվյալները

    ☝️ Հողատարածք գնելիս պետք է ուշադիր լինել և թույլ չտալ մի շարք սխալներ, որոնք հետագայում կարող են բերել դատական քաշքշուկների, հարևանների հետ վիճաբանությունների և ամենավատ սցենարի դեպքում՝ գործարքի անվավերության՝ վճարված գումարի վերադարձի մի շարք հարցականներով:

    ????Հողամաս գնելիս ՊԵՏՔ Է՝ ⤵️

    1️⃣✅ Ուշադրություն դարձնել հողամասի նպատակային նշանակությանը։ Օրինակ՝ եթե մտադիր եք առանձնատուն կառուցել, ապա գյուղատնտեսական նշանակության հողամաս գնելու դեպքում որոշակի սահմանափակումների կհանդիպեք, ինչպես նաև բնակելի տուն կառուցելու ժամանակ հնարավոր են սահմանափակումներ տեղանքով պայմանավորված՝ օրինակ բարձրավոլտ էլեկտասյուների առկայության դեպքում կան հատուկ հեռավորություն պահելու պայմաններ կառուցվող շենքից։

    2️⃣✅ ՀՀ կադաստրի պետական կոմիտեից ստանալ հողամասի կոորդինատները, կատարել գնվող հողի կադաստրային չափագրություն և գեոդեզիա, որպեսզի պարզել հողամասի գտնվելու վայրը, սահմանները, իրական չափերը: Անհրաժեշտ է պարզել, արդյոք հարևան հողամասերի հետ համադրումներ կան, թե ոչ։

    3️⃣✅ Պարզել, արդյոք հողամասի սեփականատերը կարող է ներկա գտնվել գործարքին, թե ոչ, գործունակ է, թե ոչ, գույքը ձեռք բերելիս նա միակ սեփականատերն է եղել, թե ոչ, սեփականատիրոջ ամուսինը օրենքի ուժով սեփականության իրավունք ունի, թե ոչ։

    4️⃣✅ Ստանալ հողամասի կադաստրային գործը՝ այնտեղ հնարավոր ստորգետնյա «խութեր» հայտնաբերելու կամ դրանք բացառելու նպատակով։

    5️⃣✅ Սեփականատիրոջ անունից լիազորագրով հանդես գալու դեպքում ստուգել դրա հավաստիությունը, ճշտել, արդյոք այն ուժը չի կորցրել:

    6️⃣✅ Սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը կադաստրից ստանալ անձնամբ՝ պարզելու՝ արդյոք հողամասը ծանրաբեռնված է այլ սահմանափակումներով (գրավ, արգելանք, սերվիտուտ և այլն), թե ոչ:

    7️⃣✅ Հիշել, որ սեփականության իրավունքի վկայականից զատ այլ որևէ փաստաթուղթ, օրինակ՝ համատիրությունից տրված փաստացի տիրապետման մասին տեղեկանքը, ՉԻ ԿԱՐՈՂ հիմք հանդիսանալ այդ հողամասը գնելու համար։ Նման դեպքերում գործարքից պետք է հրաժարվել:

    8️⃣✅ Ճշտել կոմունիկացիաների հասանելիությունը հողամասին (ջուր, գազ, կոյուղի, հոսանք, թեև հոսանքը անցկացնում է ՀԷՑ-ը իր միջոցներով՝ աբոնենտի կողմից ֆիքսված վճարի մուծումից հետո)։

    9️⃣✅ Ստուգել գույքահարկի գծով պարտավորությունները։

    Նշված հարցումները և ստուգումները էապես կնվազեցնեն հողամասը գնելուց հետո խնդիրների հնարավորությունը, թեև եղել են դեպքեր, երբ մեկ հողատարածքը վաճառվել է մի քանի գնորդի, կամ հողամասի առուվաճառքից հետո, մինչև պետական գրանցում կատարելը, հողամասի վրա արգելանք է դրվել:

    ???????????????? Շտապե՛ք բաժանորդագրվել մեր Telegram-ի ալիքին, որպեսզի ՀԵՆՑ ԴՈՒՔ առաջինը ստանաք ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՑ ԷԺԱՆ գույքերը՝ ➡️ https://t.me/Alex_Realty ⬅️

    ????????‍???? ALEX-R ընկերությունը իրականացնում է առուվաճառքի գործարքների մասնագիտացված իրավաբանական փորձաքննություններ և գործարքները կնքելիս կրում է իրավաբանական և ֆինանսական պատասխանատվություն, ինչը նվազագույնի է հասցնում Ձեր ռիսկերը անշարժ գույք գնելիս:

    ????Եղե՛ք առողջ։

    ????ALEX-R թիմ

    ՄԵՐ ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆԸ

    «Ալեքս-Ռեկռուտինգ» ՍՊԸ-ն, որի կազմում գործում է «Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալությունը սկսել է իր աշխատանքը 2006 թվականից և ունի իր ուրույն և կայուն դիրքը՝ շնորհիվ ազնիվ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդներին ցուցաբերած անհատական մոտեցման:

    «Ալեքս-Ռ»-ը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ, որը թույլ է տալիս հաճախորդին արագ իրագործել ցանկացած գործարք անշարժ գույքի ոլորտում:
    Համապատասխան որակավոման և բազմամյա փորձի շնորհիվ՝ «Ալեքս-Ռ» ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը Ձեզ կօգնի իրականացնել շահավետ գործարքներ՝ ապահովելով գործարքի գաղտնիությունը, և զերծ մնալ գործարքի ընթացքում բարձր ռիսկերից՝ հասցնելով դրանք նվազագույնի:

    «Ալեքս-Ռ» ընկերության իրավաբանական բաժնի աշխատակիցները կապահովեն Ձեր գործարքների օրինականությունը, փաստաթղթերի ճշտությունը և ծագած ցանկացած խնդիրների արագ և որակյալ լուծումը: 

    Մենք գործում ենք Երևան քաղաքի տարբեր համայնքներում և պատրաստ ենք օգնելու Ձեզ կատարել ճիշտ, արագ և շահավետ գործարքներ:

    Մենք սիրում ենք մեր հաճախորդներին և ուրախ կլինենք Ձեզ տեսնել նրանց թվում:

    «ԱԼԵՔՍ-Ռ»՝ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵԶ ՀԵՏ

    կարդալ ավելին...

    Գլխավոր

    • Ալեքս-Ռ մասին
    • Թափուր աշխատատեղեր
    • Մեր աշխատակիցները
    • Ինչ՞ու Ալեքս Ռիելթի
    • Նորություններ
    • Կապ

    Կոնտակտներ

    Բաղրամյան 1-ին փակուղի, շ-2,տարածք 1

    +374 10-567-000

    +374 98-567-000

    +374 93-15-16-15

    Կայքի նախագծումը և պատրաստումը՝ ՄԱՍՏԵՐՎԵԲ ՍՊԸ
    Alex-r.am
    © 2008-2018 ALEX-R LLC. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Համեմատել

    Դուք կարող եք համեմատել նույն տիպի առավելագույնը 3 հայտարարույուն