Տեղեկատվություն

Վաճառվում է հասարակական նշանակության տարածք Մաշտոցի պողոտայում։ Տարածքը 5 հարկանի շինություն է 1850քմ մակերեսով՝ 400քմ հողի վրա։ Շինությունն ունի ընդարձակ, բնական լուսավորությամբ սրահներ, տարբեր չափերի սենյակներ ու աշխատասենյակներ, լայն միջանցքներ և պատշգամբ։ Նկուղային հարկում տեղակայված է մարզասրահը։ Տեղադրված է ջեռուցման համակարգ, որոշ սենյակներում՝ օդորակիչներ։ Շենքը կարող է օգտագործվել ինչպես մեկ ամբողջական միավոր՝ մեկ կազմակերպության գործունեության համար, այնպես էլ որպես բիզնես կենտրոն՝ ներառելով տարբեր ընկերությունների գրասենյակներ։ Վաճառքը ներառում է նաև Զովունիում 805 քմ հողատարածքի վրա գտնվող մոտ 450 քմ մակերեսով շինությունը։ Հարմար է կլինիկայի, բժշկական կամ վերականգնողական կենտրոնի, ուսումնական հաստատության, գեղեցկության և առողջության կենտրոնի համար։ Նկուղային հարկում առկա մարզասրահը կարող է ծառայել ինչպես հիմնական գործունեությանը, այնպես էլ առանձին մարզական ակումբի համար։