Տեղեկատվություն

Վաճառվում է 4 հարկանի 7 սենյականոց շքեղ առանձնատուն՝ բացառիկ տեսարանով դեպի Հրազդանի կիրճ։ Առանձնատունն ունի ընդարձակ հյուրասենյակ, 6 ննջասենյակ, 4 սանհանգույց, բուխարի, մեծ խոհանոց, բաց պատշգամբներ և հանգստի գոտիներ։ Ապահովված է բոլոր կոմունալ և կենցաղային հարմարություններով։ Տարածքն ամբողջությամբ բարեկարգ է։ Ունի կանաչապատ և խնամված բակ, դեկորատիվ և պտղատու ծառերով այգի, ծաղկային դեկորացիաներ, ջրավազան, փակ լողավազան, ինչպես նաև հանգստի համար նախատեսված գեղեցիկ տաղավար, բուխարի/BBQ գոտի/, որը հարմար է ընտանեկան և ընկերական հավաքների կազմակերպման համար։ Եթե փնտրում եք ընդարձակ, հարմարավետ և բնության հետ ներդաշնակ առանձնատուն՝ քաղաքային միջավայրում, ապա այս առաջարկը հենց Ձեզ համար է։