Տեղեկատվություն

Վաճառվում է խոշոր ներդրումային հողատարածք՝ պատրաստ բնակելի համալիրի նախագծով Երևան, Դավիթ Անհաղթի փողոց (11/3 և 11/8 հողամասեր) Առաջարկվում է բացառիկ ներդրումային հնարավորություն Երևան քաղաքի զարգացող և պահանջված հատվածում։ Հողամասերի գումարային մակերեսը՝ 10 713.8 քմ, արտահայտված ռելիեֆով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ժամանակակից և ճկուն ճարտարապետական լուծումներ։ * ԱՌԿԱ Է ՆԱԽԱԳԻԾ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆ Նախատեսվող բնակելի համալիրը բաղկացած է 4 հիմնական բնակելի մասնաշենքերից, որոնց տեղակայումը իրականացված է՝ հաշվի առնելով շրջակա քաղաքաշինական միջավայրը և հարակից կառուցապատումը։ Կառուցապատումը ներառում է՝ 2 ստորգետնյա հարկ 1 կիսանկուղային հարկ մինչև 17 վերգետնյա հարկ Այս հատվածում բնակարաններ գնելու պահանջարկը մեծ է։ Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներ Համաշինարարական մակերես – 69 888 քմ -Բնակելի մակերես – 31 283 քմ -Բնակարանների քանակ – 632 -Կայանատեղերի քանակ – 401 -Կանաչապատում – 4 397.7 քմ (40%) -Անջրանցիկ մակերես – 6 316.2 քմ (60%) Ինժեներական ապահովում -Խմելու և տնտեսական ջրամատակարարում -Կենցաղային և անձրևատար կոյուղի -Ոռոգման համակարգ -Էլ. Հզորություն՝ 2150 կՎտ -Գազամատակարարում՝ 696 մ/ժ Առավելագույն բարձրություն՝ մինչև 67.7 մ, տարբեր փողոցների նկատմամբ հաշվարկված քաղաքաշինական նորմերին համապատասխան։ Պատրաստ նախագիծ + մեծ ծավալ + բարձր պահանջարկ ունեցող լոկացիա Իդեալական տարբերակ խոշոր կառուցապատողի կամ ներդրողի համար։