Տեղեկատվություն

Վաճառվում է գործող կոմերցիոն տարածք Բաղրամյան պողոտայում՝ 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում։ Տարածքը գտնվում է խիտ բնակեցված թաղամասում, մետրոյի կայարանի հարևանությամբ, ունի 2 մուտք, անվճար կայանատեղի, ինչը ապահովում է հարմարավետ և մատչելի հասանելիություն հաճախորդների համար։ Մուտքի դուռը և պատուհանները՝ եվրո, հատակը՝ սալիկապատ, տաքացվող։ Ունի անվտանգության տեսախցիկներ, ջեռուցման համակարգ, օդորակիչներ, ջուր և գազ։ Օբյեկտը ներկայումս շահագործվում է որպես ատամնաբուժական կենտրոն և ներառում է 2 լիովին կահավորված կաբինետ, ընդունարան, ստերիլիզացման և տեխնիկական սենյակ, սանհանգույց։ Վերանորոգումը և տարածքային լուծումները ամբողջությամբ համապատասխան են բժշկական գործունեության չափանիշներին։ Առկա են անհրաժեշտ լիցենզիաները հետևյալ ուղղություններով՝ վիրաբուժություն, թերապիա և օրթոդոնտիա։ Ծառայությունների պրոֆիլը ներառում է օրթոդոնտիա, պրոթեզավորում, իմպլանտոլոգիա, կանխարգելիչ խնամք, ընդհանուր ատամնաբուժություն, ինչպես նաև թերապևտիկ և վիրաբուժական ծառայություններ։