Տեղեկատվություն

Վաճառվում է 2 հարկանի 6 սենյականոց առանձնատուն Զովունիում։ Առանձնատանը կատարված է բարձրորակ նորաոճ նորոգում: Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ պրեսգրանիտ, լամինատ, աստիճանները՝ բնական քարից: Սանհանգույցները (3 հատ, որից 1-ը՝ ննջասենյակում) համակցված՝ նորաոճ սալիկապատ: Ունի շքապատշգամբ, բարեկարգ սալապատ բակ՝ դեկորատիվ ծառերով, նկուղ, լվացքասենյակ, քարե պարիսպ, օդորակիչ, անվտանգության համակարգ: Տանիքին տեղադրված են արևային վահանակներ, ջեռուցումը՝ էլեկտրականությամբ: Վաճառվում է բարձրորակ կահույքի և տեխնիկայի հետ միասին։