Տեղեկատվություն

Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան Ալիխանյան 6/1 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերջին՝ 12-րդ հարկում։ Բնակարանը նախագծված է ժամանակակից և հարմարավետ լուծումներով։ Ունի 4 սենյակի ձևափոխելու հնարավորություն։ Տեղադրված են եռաշերտ ալյումինե պատուհաններ, հատակը հարթեցված է, իսկ պատերը նախապատրաստված են գունային հարդարման համար, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ինտերիերի ձևավորումը սեփական ճաշակով։ Ունի 3 բաց լոջա, որոնք ապահովում են բնական լուսավորություն և օդափոխություն բոլոր սենյակներում։ Տարածքը բարեկարգված և կանաչապատված յուրահատուկ շառատեսակներով և բուսականությամբ՝ ապահովելով պատուհաններից բացվող հաճելի տեսարաններ։ Շենքի տանիքում տեղադրված են ֆոտովոլտային վահանակներ, որոնք ապահովում թեն էներգիայի խնայողություն՝ ծառայելով վերելակների և արտաքին լուսավորության համար էներգասնուցման աղբյուր։ Շենքը համալրված է բարձրակարգ վերելակներով, ջրի արտահոսքի անվտանգության ցուցիչներով, ինչպես նաև ապահովված է 24/7 պահպանությամբ, հրդեհային և սեյսմիկ անվտանգության համակարգերով։