Արժեք`
350 000 USD
133 399 000 AMD
299 989 EUR
27 016 425 RUB
Վաճառվում է 2 հարկանի 5 սենյականոց նորակառույց առանձնատուն Մերձավանում։ Առանձնատունը նորոգման փուլում է։ Տեղադրված են բարձրորակ մետաղապլաստե մուտքի դուռ և պատուհաններ։ Ունի տեռասա, բաց լոջա, 2 սանհանգույց, խմելու և ոռոգման ջուր, գազի հնարավորություն։ Առաջին հարկում տաքացվող հատակ է, երկրորդ հարկում՝ ջեռուցման մարտկոցներ և օդորակիչներ բոլոր սենյակներում։ Բակը բարեկարգ է՝ ունի պտղատու այգի, ծաղկանոց, լողավազան, տաղավար՝ ամառային խոհանոցով։ Առկա է նաև ավտոտնակ, տեխնիկական սենյակ։ Արևային պանելների տեղադրման համար նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարված են ավտոտնակի տանիքի վրա։ Տեղադրված է անվտանգության ազդանշանային համակարգ, տեսախցիկներ, հակահրդեհային համակարգ, դոմոֆոն և էլեկտրական դարպաս։