Տեղեկատվություն

Վաճառվում է արտադրական տարածք(գործող բիզնես) Մուղնիում։ Ներկայումս գործարանը մասնագիտացած է մրգային բազայով արտադրանքի մեջ՝ կոմպոտներ, հյութեր, ջեմեր, մուրաբաներ և այլն, սակայն կա հնարավորություն նաև բանջարեղենի պահածոների արտադրության։ Տարածքում նախատեսված են արտադրության ծավալման և պահեստավորման համար անհրաժեշտ սարքավորումներ և մակերեսներ, ինչը ապահովում է գործարանի արդյունավետ գործունեությունն ու ընդլայնման հնարավորությունները։ Գործարանը ապահովված է առանձին ջրագծով, գազով և հոսանքով՝ 100 կՎտ հզորությամբ, որը նախատեսված է բացառապես արտադրության համար, ունի նաև կաթսայատուն։ Բիզնեսը գործում է ճանաչված բրենդի ներքո, որն արդեն ներկայացված է ավելի քան 100 խանութներում, ունի ֆեյսբուքյան և ինստագրամյան ակտիվ էջեր։ Վաճառքը ներառում է ոչ միայն արտադրական հզորությունները, այլև բրենդը, համապատասխան տրանսպորտային միջոցները և խանութների գործող ցանցը։ Բացի արտադրական հատվածից, տարածքում կառուցված է երկու հարկանի առանձնատուն՝ բարեկարգ բակային տարածքով՝ բոլոր անհրաժեշտ հարմարություններով և լողավազանով, ինչը բիզնեսը դարձնում է առավել գրավիչ և բազմաֆունկցիոնալ ներդրումային հնարավորություն։ Տարածքին կից առկա է նաև 1200 քմ հողատարածք, որը նախատեսված է արտադրության ընդլայնման համար։