Արժեք`
1 650 000 USD
649 357 500 AMD
1 575 499 EUR
142 197 149 RUB
Վաճառվում է գյուղատնտեսական նշանակության հողատարածք Սուրենավանում։ Ունի ոռոգման ջրի սեփական պոմպակայան և խողովակաշարային համակարգ (320մմ և 273մմ երկաթյա խողովակներ 2.6կմ երկարությամբ, 2-ական` 100կՎտ հզորությամբ շարժիչ և պոմպ, պոմպակայանի շինություն), տրանսֆորմատորային 2 ենթակայան (400կՎտ և 160կՎտ հզորությամբ), երկհարկանի 2 շենք պահակային ծառայության համար, երկհարկանի վարչական շենք, այլ շինություններ, ոռոգման կաթիլային համակարգ, խմելու մշտական ջուր։ Առկա են 10-ից ավելի տեսակի պտղատու ծառեր (ծիրանենի դեղձենի, թթենի՝ սև և սպիտակ, ընկուզենի, նշենի և այլն), դեկորատիվ ծառեր (բարդի, կաղնի և այլն), 5 հա առվույտ։ Հողատարածքի օգտագործման պոտենցիալ ուղղություններն են`գյուղատնտեսություն, տուրիզմ, վերամշակող արդյունաբերություն, կոնյակի արտադրություն` հնեցման ինքնատիպ ստորգետնյա մառաններով։