Տեղեկատվություն

Վաճառվում է 3 հարկանի 8 սենյականոց շքեղ առանձնատուն Իջևան քաղաքում՝ Աղստև գետի ափին։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ մանրահատակ, գրանիտ, սալիկ, սանհանգույցները(4)՝ նորաոճ սալիկապատ։ Ունի 8 բաց լոջա, աշխատասենյակ, 2 բուխարի(տանը և բակում), լվացքասենյակ, ընդարձակ բարեկարգ բակ բուսական և ծաղկային դեկորացիաներով, դեկորատիվ շինություններով, տաղավար, ավտոտնակ, տնտեսական շինություն (514քմ), օդորակիչներ, անվտանգության և ջեռուցման համակարգեր, մշտական ոռոգման և խմելու ջուր, գազ։ Տարածքում առկա է լիճ՝ կամուրջներով, ձիթենու այգի, եղևնիներ և այլ դեկորատիվ ծառեր։