Տեղեկատվություն

Վաճառվում է հյուրանոցային համալիր Ծաղկաձոր քաղաքում։ Համալիրը տեղակայված է քաղաքի բանուկ հատվածում՝ 1-ին գիծ, կից գլխավոր փողոցին: Առկա է 2 մոտեցում՝ Գլխավոր փողոցից և ընդհանուր տարածքը հարող 2-րդ փողոցից: Համալիրի շենք-շինությունները և կառույցները ունեն հագեցած ճարտարապետական, արտաքին բնական քարային (տրավերտինի և բազալտի օգտագործմամբ) երեսապատմամբ լուծումներ: Ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքները իրականացված են շուրջ 80%-ի չափով՝ հողային, քարային աշխատանքներ, բարդ ճարտարապետական լուծումներով աստիճաններ և այլն: Հյուրանոց ային Բազմաֆունկցիոնալ Համալիրը նախագծված է 4 աստղ՝ միջազգային նորմատիվներով: Ըստ Հյուրանոցային Համալիրի առկա Նախագծի, ներքին հատակագծային լուծմամբ, ապահովված է՝ 70 հատ հյուրանոցային համարային ֆոնդով 100 հոգու համար նախատեսված 2 կոնֆերանս - դահլիճներից 400 քմ մակերեսով լողավազան և սպա կենտրոն Մարզասրահ 70-80 հոգու համար նախատեսված ռեստորան նախաճաշի զոնա 150 հոգու համար ռեստորանային տարածք 150 քմ գրասենյակային ու ծառայողական նշանակաության տարածքներ Բացօթյա սրճարան նախատեսված 20 սեղանի համար Խաղասենյակներ և Խաղահրապարակ և այլն: Հյուրանոցային Համալիրը բաղկացած Է. Մասնաշենք Ա՝ 8 հարկ (7 հարկ վերգետնյա հասարակական նշանակության տարածքներ, մեկ հարկ ստորգետնյա ավտոկայանատեղի) ընդհանուր 3 300 քմ: Մասնաշենքը գտնվում է կառուցման փուլում՝ երկաթ-բետոնե աշխատանքներ: Մասնաշենք Բ՝ 4 հարկ հասարակական նշանակության տարածքներ, ընդհանուր 730 քմ: Մասնաշենքը կառուցված է, ներառյալ ավարտական արտաքին բնական քարային (տրավերտին և բազալտ) երեսապատման աշխատանքներ, քարե բազրիքներ, դուռ-լուսամուտներ, արտաքին դռներ: Գտնվում է ներքին հատակագծային բաժանումների իրականացման ընթացիկ փուլում: Քոթեջ 1՝ 2 հարկ – 155 քմ: Մասնաշենքը կառուցված է, ներառյալ ավարտական արտաքին բնական քարային (տրավերտին և բազալտ) երեսապատման աշխատանքներ, քարե բազրիքներ, թեք տանիք, դուռ-լուսամուտներ, արտաքին դռներ: Հատակագծային ներքին բաժանումները իրականացված են: Գտնվում է ներքին ինժեներական կոմունիկացիայի մոնտաժման փուլում: Քոթեջ 2՝ 2 հարկ – 130 քմ: Մասնաշենքը կառուցված է, ներառյալ ավարտական արտաքին բնական քարային (տրավերտին և բազալտ) երեսապատման աշխատանքներ, քարե բազրիքներ, թեք տանիք, դուռ-լուսամուտներ, արտաքին դռներ: Հատակագծային ներքին բաժանումները իրականացված են: Գտնվում է ներքին ինժեներական կոմունիկացիայի մոնտաժման փուլում: Քոթեջ 3՝ 2 հարկ – 140 քմ: Մասնաշենքը կառուցված է, ներառյալ ավարտական արտաքին բնական քարային (տրավերտին և բազալտ) երեսապատման աշխատանքներ, քարե բազրիքներ, թեք տանիք, դուռ-լուսամուտներ, արտաքին դռներ: Հատակագծային ներքին բաժանումները իրականացված են: Գտնվում է ներքին ինժեներական կոմունիկացիայի մոնտաժման փուլում: Քոթեջ 4՝ 2 հարկ – 140 քմ: Մասնաշենքը կառուցված է, ներառյալ ավարտական արտաքին բնական քարային (տրավերտին և բազալտ) երեսապատման աշխատանքներ, քարե բազրիքներ, թեք տանիք, դուռ-լուսամուտներ, արտաքին դռներ: Հատակագծային ներքին բաժանումները իրականացված են: Գտնվում է ներքին ինժեներական կոմունիկացիայի մոնտաժման փուլում: Կաթսայատուն՝ 3 հարկ (2 հարկ վերգետնյա) – 85 քմ + 40 քմ բաց տեխնիկական հատված Մասնաշենքը կառուցված է, ավարտական արտաքին բնական քարային (տրավերտին և բազալտ) երեսապատման աշխատանքները ընթացիկ են: Այլ կառույցեներ՝ անվտանգության անձնակազմի համար նախատեսված շինություն, պարիսպներ, հենապատ, աստիճաններ – 380 քմ: Կառուցված են: Ավտոկայանատեղի – 3 տեղում (2 հատ բացօթյա, 1 հատ ստորգետնյա), նախատեսված է մոտավորապես 35 ավտոմեքենայի համար: Ճեմուղիներ իր աստիճանավանդակներով, խաղահրապարակ (մոտ 200 քմ), կանաչ զոնա և այլն – մոտ 1000 քմ + 2000 քմ Համալիրը, որոշ ներքին հատակագծային լուծումների փոփոխության արդյունքում, կարող է դիտարկվել որպես. Ա) Ռեզիդենտալ Բազմաբնակարանային Նշանակության Համալիր իր բոլոր հարմարություններով՝ ռեզիդենտալ-բնակարանների առանձին վաճառքի հնարավորությամբ; Բ) Զվարճանքի Կենտրոն, Խաղատուն-համալիր իր բոլոր հարմարություններով; Գ) Բիզնես Կենտրոն, նախատեսված IT միջազգային կազմակերպությունների համար: Հյուրանոցային Բազմաֆունկցիոնալ Համալիրի ելակետային նշանակության տակ նպատակային շահագործման դեպքում, առկա են և կտրամադրվեն Համալիրի ինժեներական առկա բոլոր նախագծերը: Արտաքին բոլոր կոմունիկացիաները առկա են: