Տեղեկատվություն

Վաճառվում է 2 հարկանի 7 սենյականոց առանձնատուն Աշտարակ քաղաքում։ Առանձնատունը նորաոճ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ սալիկ (տաքացվող)։ Սանհանգույցը(3)` համակցված, նորաոճ սալիկապատ։ Ունի տեռասա, կախովի պատշգամբ, բարեկարգ բակ՝ պտղատու և դեկորատիվ ծառերով, բուխարի, լողավազան, ջրավազան, զրուցատաղավար, ընդարձակ ավտոկայանատեղ, ջրի սնուցման համակարգ, տեսահսկման անվտանգության համակարգ, 9 օդորակիչ, ջեռուցման համակարգ։ Տանիքում տեղադրված են արևային պանելներ։ Նկուղային հարկում առկա է բար, խոհանոց, սանհանգույց։ Տարածքն ամբողջությամբ պարսպապատ է, ունի երկկողմանի մուտք տարբեր փողոցներից։ Առանձնատունը վաճառվում է բարձրորակ կահույքի և տեխնիկայի հետ միասին։