Տեղեկատվություն

Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Գալշոյան փողոցում՝ 5 հարկանի շենքի վերջին հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ լամինատ, սալիկ: Սանհանգույցը՝ առանձին, նորաոճ սալիկապատ։ Ունի փակ լոջա, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: