Տեղեկատվություն

Վարձով է տրվում 1-ը 2 սենյակի ձևափոխված բնակարան Սարյան փողոցում՝ 10 հարկանի պանելային շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ լամինատ, սանհանգույցը՝ համակցված, նորաոճ սալիկապատ։ Բնակարանն ունի փակ լոջա, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ։ Բնակարանը վարձով է տրվում կահույքի և տեխնիկայի հետ միասին։