Տեղեկատվություն

Վարձով է տրվում 1-ը 2 սենյակի ձևափոխված բնակարան Ազատության պողոտայում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը նորաոճ վերանորոգված է, առաջին գիծ։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ լամինատ, սանհանգույցը՝ համակցված, նորաոճ սալիկապատ, էլ․ լարերը և խողովակները փոխված։ Ունի բաց լոջա, օդորակիչ, մշտական ջուր և գազ։ Բնակարանը վարձով է տրվում ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։