Տեղեկատվություն

Վարձով է տրվում 1 սենյականոց բնակարան Գ․ Շերամի փողոցում՝ 9 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը գտնվում է միջին վիճակում։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ լամինատ, սանհանգույցը՝ համակցված, սալիկապատ։ Բնակարանն ունի փակ լոջա, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ։ Բնակարանը վարձով է տրվում կահույքի և տեխնիկայի հետ միասին։