Տեղեկատվություն

Վաճառվում կամ տրվում է վարձով գործող հյուրանոցային և ռեստորանային համալիր Տիչինայի փողոցում: Տարածքը կապիտալ վերանորոգված է, առաջին գիծ։ Մուտքի դուռը՝ ապակեպատ, պատուհանները՝ եվրո, հատակը՝ գրանիտ, պրեսգրանիտ։ Տարածքում կա 2 ռեստորանային սրահ, 6 առանձնասենյակ, 13 հյուրանոցային համար, աշխատասենյակներ, խոհանոցներ, հանդերձարան, լվացքատուն, սանհանգույցներ(ընդհանուր և հյուրանոցային համարներում), պահակային կետ, ավտոկայանատեղ, օդորակիչներ, անվտանգության, ջեռուցման, օդափոխության համակարգեր, մշտական ջուր և գազ: Հնարավոր է հյուրանոցի և ռեստորանի առանձին վարձակալություն: