Տեղեկատվություն

Վարձով է տրվում 4 սենյականոց դուպլեքս բնակարան Մաշտոցի պողոտայում, 4 հարկանի քարե շենքի 4-րդ և ավելացված 5-րդ հարկերում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ մանրահատակ, լամինատ։ Սանհանգույցը՝ առանձին, սալիկապատ, էլ․ լարերը և խողովակները՝ փոխված։ Ունի տեռասա, փակ լոջա, օդորակիչ, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ։ Տրվում է կահույքով և տեխնիկայով։