Տեղեկատվություն

Վաճառվում է 1 հարկանի առանձնատուն Արտավազում։ Առանձնատունը նորաոճ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ լամինատ, պրեսգրանիտ, սանհանգույցը(4)` նորաոճ սալիկապատ։ Ունի 2 բաց լոջա, ձեղնահարկ, նկուղ, ավտոկայանատեղ, բարեկարգ բակ՝ դեկորատիվ ծառերով, լողավազան, ամառային խոհանոց՝ բուխարիով և տաղավարով, արևային վահանակներ (7կՎտ հզորությամբ), անվտանգության և ջեռուցման համակարգեր, 2 ջրագիծ՝ ընդհանուր և անհատական, գազ։ Բակում առկա է 83քմ մակերեսով օժանդակ շինություն շոգեբաղնիքի համար, որն ունի առանձին սրահ և սանհանգույց։ Ամբողջ տարածքը պարսպապատ է։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Բոլոր պատշգամբներից և պատուհաններից բացվում է տեսարան դեպի Արտավազի գեղատեսիլ բնություն։