Տեղեկատվություն

Վաճառվում է 3-հարկանի 7 սենյականոց քարե առանձնատուն Բագրևանդ փողոցում: Առանձնատունը նորաոճ վերանորոգված է: Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ պրեսգրանիտ, լամինատ: Սանհանգույցները (2)` համակցված, նորաոճ սալիկապատ: Ունի տեռասա, կախովի պատշգամբ, ծածկապատշգամբ, քարե պարիսպ, ձեղնահարկ, ավտոտնակ, տաղավար, բուխարի, այգի՝ պտղատու ծառերով, բարեկարգ բակ, ծաղկանոց, նկուղ (12 քմ), հանդերձասենյակ, լվացքատուն, օդորակիչ, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ: ՈՒնի արևային վահանակների համակրգ: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: