Տեղեկատվություն

Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն Դիլիջանում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ մանրահատակ, սալիկ, սանհանգույցները՝ սալիկապատ։ Ունի ծածկապատշգամբ, ձեղնահարկ, նկուղ, ավտոտնակ, բարեկարգ բակ՝ պտղատու և դեկորատիվ ծառերով, ամառային խոհանոց, լողավազան, ջրավազան, բուխարի (բակում և տանը), օժանդակ շինություններ, էլեկտրականությամբ ջեռուցում, մշտական ջուր։ Ծառայում է որպես հանգստյան տուն, ապահովված է բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Պատուհաններից բացվում է տեսարան՝ դեպի Դիլիջանի գեղատեսիլ բնություն։