Տեղեկատվություն

Վաճառվում է 2-ը 3 սենյակի ձևափոխված բնակարան Սվաճյան փողոցում՝ 9 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ մանրահատակ, պրեսգրանիտ, սանհանգույցը՝ համակցված, սալիկապատ, էլ․լարերը և խողովակները՝ փոխված, տանիքը՝ վերանորոգված։ Ունի խորդանոց, ներկառուցված պահարաններ, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։