Տեղեկատվություն

Վաճառվում է հյուրանոցային համալիր Դիլիջանում։ Տարածքը բարեկարգված է (շինությյունների մակերեսը՝ 1010քմ)։ Ունի 2 մասնաշենք, 22 հյուրանոցային համար։ Առաջին մասնաշենքը 4 հարկանի է, որն ունի նկուղ, շոգեբաղնիք, կաթսայատուն, մարզասրահ, երեխաների խաղասրահ, հանդիսությունների սրահ (60 անձի համար)։ Երկրորդ մասնաշենքը 2 հարկանի է, որտեղ առկա են խոհանոց, մարզասրահ, խորհրդակցությունների սենյակ, ռեստորանային դահլիճ (60 անձի համար)։ Համալիրն ունի բացօթյա լողավազան, ընդարձակ կանաչապատ բակ՝ դեկորատիվ ծառերով, անվտանգության և օդափոխության համակարգեր, պահակային ծառայություն։ Հյուրանոցային համարների պատշգամբներից և պատուհաններից բացվում է տեսարան՝ դեպի Դիլիջանի գեղատեսիլ բնություն։