Տեղեկատվություն

Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Օրբելի փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը նորաոճ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ լամինատ, պրեսգրանիտ։ Սանհանգույցը (2)՝ համակցված, նորաոճ սալիկապատ, էլ․լարերը և խողովակները՝ փոխված։ Ունի բաց և փակ լոջաներ, հանդերձարան, օդորակիչ, անվտանգության և ջեռուցման համակարգեր, մշտական ջուր և գազ։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։