Տեղեկատվություն

Վարձով է տրվում 1 հարկանի 3 սենյականոց առանձնատուն Արմենակյան փողոցում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ լամինատ։ Սանհանգույցը՝ համակցված, նորաոճ սալիկապատ, էլ․ լարերը և խողովակները՝ փոխված։ Ունի բաց լոջա, ջեռուցման համակարգ, այգի, մշտական ջուր և գազ։ Տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։