Տեղեկատվություն

Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան Փարպեցի փողոցում՝ 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը նորաոճ վերանորոգված է, առաջին գիծ։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ լամինատ, պրեսգրանիտ։ Սանհանգույցը՝ համակցված, նորաոճ սալիկապատ, էլ․ լարերը և խողովակները՝ փոխված։ Ունի բաց լոջա, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ։ Տեսարանը՝ դեպի բակ և փողոց։