Տեղեկատվություն

Վաճառվում է գործող բիզնես Նորագավիթում՝ գլխավոր փողոցի առաջին գծում։ Մուտքի դուռը՝ ապակյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ պրեսգրանիտ։ Առաջին հարկի մի մասը խանութ է, մնացածը՝ բնակարան, երկրորդ հարկը նախատեսված է եղել փոքր բնակարաններ կառուցելու համար: Կիսանկուղային հարկի որոշ մասը հանձնված է վարձակալության, մի մասում գործում է փոշեներկման արտադրամաս: Ունի եռաֆազ հոսանք, ջեռուցման համակարգ, ցուցափեղկեր, մշտական ջուր և գազ։ Մուտքը՝ բակից և փողոցից։ Հողը՝ 1800քմ։ Ճակատի երկարությունը՝ 40մ։ Վաճառքը հնարավոր է նաև կահույքի և տեխնիկայի հետ միասին՝ հավելավճարով։