Տեղեկատվություն

Վաճառվում է գործող հյուրանոցառեստորանային համալիր Հրազդանում՝ դեպի Հանքավան տանող ճանապարհի սկզբնամասում: Գտնվում է գլխավոր փողոցի վրա՝ առաջին գծում, շինության մակերեսը՝ 600 քմ, ճակատի երկարությունը՝ 57մ ։ Համալիրում կա 3 բացօդյա տաղավար, 5 առանձնասենյակ, 3 հյուրանոցային համար, 1 համար շոգեբաղնիքով, 1 հանդիսությունների սրահ, խոհանոց՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով, պահակակետ և խանութ: Ապահովում է կայուն եկամուտ: Ունի նաև ընդլայնման հնարավորություն: Տարածքն ապահովված է ջրով, գազով և եռաֆազ հոսանքով: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: Հնարավոր է նաև Երևանում բնակարանի, ավտոմեքենայի, շինտեխնիկայի հետ փոխանակման տարբերակ՝ գնորդի կողմից հավելավճարով։