Տեղեկատվություն

Վարձով է տրվում 2 հարկանի 4 սենյականոց առանձնատուն Լուկաշին փողոցում։ Առանձնատունը՝ կապիտալ վերանորոգված է, առաջին գիծ։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ լամինատ։ Սանհանգույցը` համակցված, սալիկապատ, էլ․ լարերը և խողովակները՝ փոխված։ Առանձնատունն ունի բաց լոջա, ներկառուցված պահարաններ, խոհանոցի կահույք, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ։ Տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։