Տեղեկատվություն

Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Այգեձորի փողոցում՝ 10 հարկանի պանելային շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը միջին վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթե, պատուհանները՝ փայտե, հատակը՝ մանրահատակ։ Սանհանգույցը՝ առանձին, սալիկապատ։ Էլ․ լարերը և խողովակները՝ փոխված։ Բնակարանն ունի փակ լոջա, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ։ Մուտքը՝ բակից։