Տեղեկատվություն

Վաճառվում է գործող հյուրանոցային համալիր: Տարածքը նորաոճ վերանորոգված է, առաջին գիծ (շինության մակերեսը՝ 2400քմ)։ Մուտքի դուռը՝ ապակեպատ, պատուհանները՝ եվրո, հատակը՝ գրանիտ, պրեսգրանիտ (տաքացվող)։ Տարածքում կա 2 ռեստորանային սրահ 120-150 հոգու համար նախատեսված, 4 հյուրանոցային համար, 2 առանձնասենյակ իր լողավազանով, սաունայով և յուրաքանչյուրը 2 ննջասենյակով, գինետուն, խաղասրահ, բացօթյա սրճարան, աշխատասենյակներ, անվտանգության սենյակ, խոհանոցներ, հանդերձարան, լվացքատուն, օդորակիչներ, անվտանգության, ջեռուցման, օդափոխության համակարգեր, մշտական ջուր և գազ: Բակում կան կիսակառույց առանձնասենյակներ: Ունի սեփական էլեկտրական ենթակայան, 2 ջրագիծ: Շինության մի քանի հատված հանձնված է վարձակալության: