Տեղեկատվություն

Վաճառվում է 3 հարկանի 7 սենյականոց առանձնատուն Բարբյուս փողոցում (ՍԱՍ սուպերմարկետի հարևանությամբ)։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, առաջին գիծ։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ մանրահատակ, գրանիտ, պրեսգրանիտ, սալիկապատ, սանհանգույցը՝ համակցված (7) և առանձին (1), նորաճ սալիկապատ։ Ունի բաց լոջա, կախովի պատշգամբներ, ներկառուցված պահարաններ, խոհանոցի կահույք, նկուղ, ավտոտնակ, բուխարի, բարեկարգ բակ՝ դեկորատիվ և պտղատու ծառերով, այգի, ծաղկանոց, լողավազան, օդորակիչներ, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ։ Առանձնատունն ունի 2 ջրագիծ, 2 կոյուղագիծ, 2 հոսանքի գիծ ինչպես նաև տանիքում տեղադրված են արևային վահանակներ: Առանձնատան փողոցի կողմի պատուհանները զրահապատ են: