Տեղեկատվություն

Օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան Կողբացի փողոցում (Կողբացի-Ամիրյան խաչմերուկ)՝ 18 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը նորաոճ վերանորոգված է, առաջին գիծ։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ լամինատ, պրեսգրանիտ, սանհանգույցը՝ համակցված, նորաոճ սալիկապատ։ Ունի ֆրանսիական պատշգամբ, խոհանոցի կահույք, ներկառուցված պահարաններ, օդորակիչ, մշտական ջուր։ Մուտքը՝ բակից։ Տեսարանը՝ դեպի բակ։ Վարձով է տրվում կահույքի և տեխնիկայի հետ միասին։