Տեղեկատվություն

Վաճառվում է 1 հարկանի 5 սենյականոց առանձնատուն Կաշեգործներ փողոցում։ Առանձնատունը մասնակի կապիտալ վերանորոգված է, առաջին գիծ։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, փայտյա, հատակը՝ լամինատ, սալիկապատ։ Սանհանգույցը՝ համակցված, սալիկապատ, էլ․ լարերը և խողովակները՝ փոխված։ Ունի նկուղ, ծաղկանոց, դեկորատիվ և պտղատու ծառեր, ջեռուցման համակարգ, ավտոտնակ (68.96քմ), քարե պարիսպ, 2 օժանդակ շինություն, մշտական ջուր և գազ։ Տեսարանը՝ դեպի բակ։ Բակում կա մոտ 35 քմ մակերեսով 2 սենյականոց բնակելի շինություն, որը հանձնված է վարձակալության: Առանձնատունը մուտք ունի նաև Կոմիտասի այգուց: