Տեղեկատվություն

Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Օհանով փողոցում` 9 հարկանի պանելային շենքի բարձր առաջին հարկում։ Բնակարանը միջին վիճակում է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, փայտյա, հատակը՝ մանրահատակ, սալիկ։ Սանհանգույցը՝ համակցված՝ սալիկապատ, էլ․ լարերը և խողովակները՝ փոխված։ Ունի փակ լոջա, խորդանոց, ներկառուցված պահարաններ, նկուղ, մշտական ջուր և գազ։