Հողատարածք գնելիս չսխալվե՛ք

24.06.2020

‼️ Հողատարածք գնելիս չսխալվե՛ք ‼️

✅Ստուգման համար պարտադիր 9️⃣ տվյալները

☝️ Հողատարածք գնելիս պետք է ուշադիր լինել և թույլ չտալ մի շարք սխալներ, որոնք հետագայում կարող են բերել դատական քաշքշուկների, հարևանների հետ վիճաբանությունների և ամենավատ սցենարի դեպքում՝ գործարքի անվավերության՝ վճարված գումարի վերադարձի մի շարք հարցականներով:

????Հողամաս գնելիս ՊԵՏՔ Է՝ ⤵️

1️⃣✅ Ուշադրություն դարձնել հողամասի նպատակային նշանակությանը։ Օրինակ՝ եթե մտադիր եք առանձնատուն կառուցել, ապա գյուղատնտեսական նշանակության հողամաս գնելու դեպքում որոշակի սահմանափակումների կհանդիպեք, ինչպես նաև բնակելի տուն կառուցելու ժամանակ հնարավոր են սահմանափակումներ տեղանքով պայմանավորված՝ օրինակ բարձրավոլտ էլեկտասյուների առկայության դեպքում կան հատուկ հեռավորություն պահելու պայմաններ կառուցվող շենքից։

2️⃣✅ ՀՀ կադաստրի պետական կոմիտեից ստանալ հողամասի կոորդինատները, կատարել գնվող հողի կադաստրային չափագրություն և գեոդեզիա, որպեսզի պարզել հողամասի գտնվելու վայրը, սահմանները, իրական չափերը: Անհրաժեշտ է պարզել, արդյոք հարևան հողամասերի հետ համադրումներ կան, թե ոչ։

3️⃣✅ Պարզել, արդյոք հողամասի սեփականատերը կարող է ներկա գտնվել գործարքին, թե ոչ, գործունակ է, թե ոչ, գույքը ձեռք բերելիս նա միակ սեփականատերն է եղել, թե ոչ, սեփականատիրոջ ամուսինը օրենքի ուժով սեփականության իրավունք ունի, թե ոչ։

4️⃣✅ Ստանալ հողամասի կադաստրային գործը՝ այնտեղ հնարավոր ստորգետնյա «խութեր» հայտնաբերելու կամ դրանք բացառելու նպատակով։

5️⃣✅ Սեփականատիրոջ անունից լիազորագրով հանդես գալու դեպքում ստուգել դրա հավաստիությունը, ճշտել, արդյոք այն ուժը չի կորցրել:

6️⃣✅ Սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը կադաստրից ստանալ անձնամբ՝ պարզելու՝ արդյոք հողամասը ծանրաբեռնված է այլ սահմանափակումներով (գրավ, արգելանք, սերվիտուտ և այլն), թե ոչ:

7️⃣✅ Հիշել, որ սեփականության իրավունքի վկայականից զատ այլ որևէ փաստաթուղթ, օրինակ՝ համատիրությունից տրված փաստացի տիրապետման մասին տեղեկանքը, ՉԻ ԿԱՐՈՂ հիմք հանդիսանալ այդ հողամասը գնելու համար։ Նման դեպքերում գործարքից պետք է հրաժարվել:

8️⃣✅ Ճշտել կոմունիկացիաների հասանելիությունը հողամասին (ջուր, գազ, կոյուղի, հոսանք, թեև հոսանքը անցկացնում է ՀԷՑ-ը իր միջոցներով՝ աբոնենտի կողմից ֆիքսված վճարի մուծումից հետո)։

9️⃣✅ Ստուգել գույքահարկի գծով պարտավորությունները։

Նշված հարցումները և ստուգումները էապես կնվազեցնեն հողամասը գնելուց հետո խնդիրների հնարավորությունը, թեև եղել են դեպքեր, երբ մեկ հողատարածքը վաճառվել է մի քանի գնորդի, կամ հողամասի առուվաճառքից հետո, մինչև պետական գրանցում կատարելը, հողամասի վրա արգելանք է դրվել:

???????????????? Շտապե՛ք բաժանորդագրվել մեր Telegram-ի ալիքին, որպեսզի ՀԵՆՑ ԴՈՒՔ առաջինը ստանաք ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՑ ԷԺԱՆ գույքերը՝ ➡️ https://t.me/Alex_Realty ⬅️

????????‍???? ALEX-R ընկերությունը իրականացնում է առուվաճառքի գործարքների մասնագիտացված իրավաբանական փորձաքննություններ և գործարքները կնքելիս կրում է իրավաբանական և ֆինանսական պատասխանատվություն, ինչը նվազագույնի է հասցնում Ձեր ռիսկերը անշարժ գույք գնելիս:

????Եղե՛ք առողջ։

????ALEX-R թիմ