07.08.2020
Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի ոլորտում այս ընթացքում
Անշարժ գույքի (ներառյալ՝ բնակարաններ, առանձնատներ, հողատարածքներ և կոմերցիոն տարածքներ) շուրջ 4000 տվյալների գների հարցումների արդյունքները 2020 մայիսի 15-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Alex-R ընկերությունը հավատարիմ մնալով իր խոստումներին, հրապարակելու է ընկերության տվյալների բազայում կատարած հարցման արդյունքները՝ ընթերցողի և մեր հաճախորդների ուշադրությունը դարձնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին:
Ստորև ներկայացվում է մեր հինգ մասնաճյուղերի բազայում Երևանում ներկայումս առկա շուրջ 4000 վաճառվող գույքերի վերաբերյալ կատարված հարցումների տվյալները:
Ներքոհիշյալ աղյուսակը պատկերավոր ցուցադրում է վաճառող կողմի տրամադրվածությունը (գնանկում, գնաճ, գնի պահպանում, ժամանակավորապես դադարեցում)՝դրանով իսկ ձևավորելով համաճարակի, սահմանին և արտ երկրներում տիրող իրավիճակի պայմաններում անշարժ գույքի շուկայում առկա իրական իրադրությունը և զարգացման միտումները:
Այս համապարփակ ցուցանիշները խիստ օգտակար կլինեն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նշված ոլորտի հետ կապված ճիշտ որոշումներ կայացնել:
Ի դեպ, մեր ընկերությունը պատրաստվում է նաև զետեղել տեղեկություն՝ օգնելու այն քաղաքացիներին, որոնք անշարժ գույքի հետ կապված կունենան իրավաբանական խնդիրներ, այդ թվում՝ վարձակալ-վարձատու, գնորդ-վաճառող, բանկ-վարկառու հարաբերություններում:
Alex-R անշարժ գույքի գործակալության պրոֆեսիոնալ անձնակազմը պատրաստ է օգնել իր հաճախորդներին իրականացնել շահավետ գործարքներ՝ խնայելով ժամանակը, ապահովելով գործարքների օրինականությունը և անվտանգությունը:
Մենք սիրում ենք մեր հաճախորդներին և կցանկանանք Ձեզ տեսնել նրանց թվում:
Լավագույնը հնարավոր է մեզ հետ։
#AlexR թիմ
24.06.2020
Հողատարածք գնելիս չսխալվե՛ք
Ստուգման համար պարտադիր
տվյալները
Հողատարածք գնելիս պետք է ուշադիր լինել և թույլ չտալ մի շարք սխալներ, որոնք հետագայում կարող են բերել դատական քաշքշուկների, հարևանների հետ վիճաբանությունների և ամենավատ սցենարի դեպքում՝ գործարքի անվավերության՝ վճարված գումարի վերադարձի մի շարք հարցականներով:
Հողամաս գնելիս ՊԵՏՔ Է՝
Ուշադրություն դարձնել հողամասի նպատակային նշանակությանը։ Օրինակ՝ եթե մտադիր եք առանձնատուն կառուցել, ապա գյուղատնտեսական նշանակության հողամաս գնելու դեպքում որոշակի սահմանափակումների կհանդիպեք, ինչպես նաև բնակելի տուն կառուցելու ժամանակ հնարավոր են սահմանափակումներ տեղանքով պայմանավորված՝ օրինակ բարձրավոլտ էլեկտասյուների առկայության դեպքում կան հատուկ հեռավորություն պահելու պայմաններ կառուցվող շենքից։
ՀՀ կադաստրի պետական կոմիտեից ստանալ հողամասի կոորդինատները, կատարել գնվող հողի կադաստրային չափագրություն և գեոդեզիա, որպեսզի պարզել հողամասի գտնվելու վայրը, սահմանները, իրական չափերը: Անհրաժեշտ է պարզել, արդյոք հարևան հողամասերի հետ համադրումներ կան, թե ոչ։
Պարզել, արդյոք հողամասի սեփականատերը կարող է ներկա գտնվել գործարքին, թե ոչ, գործունակ է, թե ոչ, գույքը ձեռք բերելիս նա միակ սեփականատերն է եղել, թե ոչ, սեփականատիրոջ ամուսինը օրենքի ուժով սեփականության իրավունք ունի, թե ոչ։
Ստանալ հողամասի կադաստրային գործը՝ այնտեղ հնարավոր ստորգետնյա «խութեր» հայտնաբերելու կամ դրանք բացառելու նպատակով։
Սեփականատիրոջ անունից լիազորագրով հանդես գալու դեպքում ստուգել դրա հավաստիությունը, ճշտել, արդյոք այն ուժը չի կորցրել:
Սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը կադաստրից ստանալ անձնամբ՝ պարզելու՝ արդյոք հողամասը ծանրաբեռնված է այլ սահմանափակումներով (գրավ, արգելանք, սերվիտուտ և այլն), թե ոչ:
Հիշել, որ սեփականության իրավունքի վկայականից զատ այլ որևէ փաստաթուղթ, օրինակ՝ համատիրությունից տրված փաստացի տիրապետման մասին տեղեկանքը, ՉԻ ԿԱՐՈՂ հիմք հանդիսանալ այդ հողամասը գնելու համար։ Նման դեպքերում գործարքից պետք է հրաժարվել:
Ճշտել կոմունիկացիաների հասանելիությունը հողամասին (ջուր, գազ, կոյուղի, հոսանք, թեև հոսանքը անցկացնում է ՀԷՑ-ը իր միջոցներով՝ աբոնենտի կողմից ֆիքսված վճարի մուծումից հետո)։
Ստուգել գույքահարկի գծով պարտավորությունները։
Նշված հարցումները և ստուգումները էապես կնվազեցնեն հողամասը գնելուց հետո խնդիրների հնարավորությունը, թեև եղել են դեպքեր, երբ մեկ հողատարածքը վաճառվել է մի քանի գնորդի, կամ հողամասի առուվաճառքից հետո, մինչև պետական գրանցում կատարելը, հողամասի վրա արգելանք է դրվել:
Շտապե՛ք բաժանորդագրվել մեր Telegram-ի ալիքին, որպեսզի ՀԵՆՑ ԴՈՒՔ առաջինը ստանաք ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՑ ԷԺԱՆ գույքերը՝
https://t.me/Alex_Realty
ALEX-R ընկերությունը իրականացնում է առուվաճառքի գործարքների մասնագիտացված իրավաբանական փորձաքննություններ և գործարքները կնքելիս կրում է իրավաբանական և ֆինանսական պատասխանատվություն, ինչը նվազագույնի է հասցնում Ձեր ռիսկերը անշարժ գույք գնելիս:
Եղե՛ք առողջ։
ALEX-R թիմ
24.06.2020
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Նորակառույց ընտրելիս ՉՍԽԱԼՎԵ՛Ք
Երևանում կառուցվում են բազմաթիվ նորակառույց շենքեր, և այնտեղ բնակարաններ ընտրելիս պետք է հաշվի առնել նորակառույցների
դրական և
բացասական կողմերը:
Ի՞նչ է հարկավոր իմանալ նորակառույցների մասին, որպեսզի ընտրություն կատարելիս չսխալվել։
Եվ այսպես, նորակառույց շենքում բնակարան ընտրելիս
առավելություններն են`
Ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների և նյութերի կիրառումը, որոնք ապահովում են շենքերի սեյսմակայունությունը, ձայնա- և ջերմամեկուսացումը (կառուցապատողից ճշտեք, թե ինչ նյութեր են օգտագործվելու, պահանջեք ցուցադրել նաև արդեն օգտագործված բետոնի փորձաքննությունների ակտերը),
Ստորգետնյա ավտոկայանատեղիները, շենք ժամանած հյուրերի ավտոմեքենաների համար նախատեսված բաց կայանատեղերի առկայությունը (պահանջեք ցուցադրել ստորգետնյա ավտոկայանատեղիների հատակագծերը, համեմատեք ավտոկայանատեղիներ/բնակարաններ հարաբերությունը շենքում, որը պետք է 70/100 մոտ լինի, հակառակ դեպքում նորակառույցի բակում խցանումները անխուսափելի կլինեն: Այդպիսի օրինակ է Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում նորակառույց մի քանի շենքերի բակերը),
Նոր վերելակների առկայությունը/ անվտանգություն, կոմֆորտ (ճշտեք վերելակների որակը և քանակը, ինչը երկուսից պակաս ցանկալի չէ),
Շենքի հարևանությամբ բարեկարգված գեղեցիկ միջավայրը (պահանջեք ցուցադրել շենքի բակի բարեկարգման նախագիծը, դենդրոնախագիծը),
Շինարարության սկզբնական փուլում համեմատաբար ցածր արժեքը, ցանկալի հարկում, քմ չափերի և դիրքով գնելու հնարավորությունը,
Նոր կոմունիկացիաները, որոնք դեռ երկար կծառայեն (ցանկալի է ճշտել, թե նշված շինարարը նախորդ շենքերը կառուցելիս ինչպես է իրականացրել այդ լուծումները),
Տարաժամկետ վճարումով բնակարանի ձեռք բերումը շինարարության կատարման ընթացքում (ճիշտ կազմված պայմանագիրը կապահովագրի Ձեզ հնարավոր ռիսկերից),
Անհատական հատակագծերը և ցանկալի ոճով վերանորոգում կատարելու հնարավորությունը շինարարության վաղ փուլում (դրա իրականացումը հանձնարարել մասնագետի),
Պահակակետերի առկայությունը,
Թեքահարթակների առկայությունը,
Որոշ նախագծերում երկրորդ սանհանգույցի և պահասենյակի առկայությունը:
Իսկ որո՞նք են նորակառույցներում բնակարան գնելու բացասական կողմերը և ռիսկերը․
Անբարեխիղճ կառուցապատողը կարող է շինարարությունը անավարտ թողնել կամ անհարկի ձգձգել շինարարության ավարտը, թեև վերջին տարիներին այդպիսիք կտրուկ նվազել են (անհրաժեշտ է պարզել ընկերության ֆինանսական վիճակը),
Մշտական փոշին և աղմուկը: Բոլոր բնակիչները սկսում են իրենց նորամուտը բնակարանի վերանորոգմամբ, ինչը անհարմարություն է պատճառում նորակառույցի մյուս բնակիչներին: Այս խնդիրը կրկնապատկվում է, երբ կառուցվող թաղամասից շահագործման է հանձնվում մեկ շենք, որի պատուհանների առաջ տարիներով կառուցվելու են մնացած շենքերը, բոլոր ծագող հետևանքներով,
Բնակարանի հանձման պահին մակերեսը և այլ չափորոշիչները կարող են տարբերվել Ձեզ հետ կնքված պայմանագրի մեջ նշվածից (նախնական պայմանագիր կնքելիս նախատեսել նման դեպքերում վերահաշվարկի կատարման պայման),
Շինարարության ժամանակ թույլ տրված սխալները ի հայտ են գալիս շենքի ակտիվ շահագործումից հետո, օրինակ՝ վատ հիդրոիզոլյացիան, կոյուղագծերի սխալ միացումները կարող են խնդիրների պատճառ դառնալ,
Հատակագծային այնպիսի լուծումները, երբ ստանում ես
անհամաչափ մեծ միջանցքներ,
երկու և ավելի սենյականոց բնակարաններ միակողմանի լուսավորությամբ,
100քմ և ավելի մակերեսով 2 սենյականոց բնակարան, որը 3 սենյականոցի չի կարող ձևափոխվել,
բնակարան, որի հյուրասենյակը միացված է խոհանոցին և չունի բնական լուսավորություն, այլ լուսավորվում է դեպի շենքի ընդհանուր շքամուտք բացված պատուհանի լույսով (նման նախագիծ առկա է Լեո փողոցի վրա կառուցված նորակառույց շենքերից մեկում)։
Իսկ ո՞րն է, Ձեր կարծիքով, որակյալ կամ թերություններով կառուցված նորակառույց շենքի վառ օրինակ Երևանում։ Ինչու՞, ինչի՞ վրա է հիմնաված Ձեր կարծիքը։
ALEX-R ընկերության թիմում աշխատող և մեզ հետ համագործակցող ճարտարապետները, ճարտարագետները, կոնստրուկտորները և շինարարները կարող են իրականացնել ցանկացած նորակառույց շենքի շինարարատեխնիկական հետազոտություն և տալ փորձագիտական կարծիք այնտեղ կատարած շինարարական, ինժեներական և այլ աշխատանքների վերաբերյալ: Հետազոտության օբյեկտ կարող է հանդիսանալ շինարարության հատվածները (կարկասը, պատերը, առաստաղը հատակը, պատուհանները, դռները և այլն), օգտագործված շին. նյութերը և ինժեներական կոմունիկացիաների մասերը (ջեռուցման համակարգը, գազամատակարարումը , օդափոխությունը և այլն):
Թերությունների հայտնաբերման և գրագետ կազմված պայմանագրի առկայության դեպքում կառուցապատողնորի հետ բանակցելիս մեր իրավաբանները կօգնեն Ձեզ հասնել հետևյալին`
Անվճար հեռացնել մասնագետի կողմից հայտնաբերված թերությունները և բացթողումները,
Նվազեցնել պայմանագրի արժեքը, պայմանավորված հավելյալ աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունից,
Փոխհատուցել վնասը կապված թերությունների վերացման աշխատանքների հետ:
Շտապե՛ք բաժանորդագրվել մեր Telegram-ի ալիքին, որպեսզի ՀԵՆՑ ԴՈՒՔ առաջինը լինեք տեղեկացված ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՑ ԷԺԱՆ գույքերից՝
https://t.me/Alex_Realty
Alex-R թիմ