Իրավաբանական ծառայություններ

Մեր ընկերության կողմից տրամադրված ծառայությունները համապատասխանում են որակի լավագույն չափանիշներին: Իրավաբաններն ու փաստաբանները մշտապես կատարելագործում են իրենց իրավաբանական գիտելիքների մակարդակը, մասնակցում են սեմինարների և զանազան բրիֆինգների:

Մեր ընկերությունը տրամադրում է հետևյալ իրավաբանական ծառայությունները`

-շահերի ներկայացումը դատարանում (այդ թվում` վեճերի մինչդատական կարգավորման հետ կապված բանակցությունների վարում),
-փաստաբանի ծառայություններ,
-իրավաբանի ծառայություններ (ֆիզիկական և իրավաբանական անձանց համար),
-գործարքների և բիզնեսի իրականացման իրավաբանական միջամտություն (իրավաբանական անձանց գրանցման/վերագրանցման/լիցենզավորման/ վերակազմավորման/լուծարման գործարքներ, սնանկության գործընթացի հետ կապված աջակցություն),
-փաստաթղթերի պատրաստում (առուվաճառքի, իրավաբանական անձանց գրանցման, լուծարման, վերակազմավորման և վերագրանցման, և այլն),
-բողոքարկման/վճռաբեկման գանգատների, ամուսնության, քաղաքացիա-իրավական պայմանագրերի, դիմումների, հայցերի, հաշտարար համաձայնագրերի, խնդիրքների, իրավաբանական փաստաթղթերի կազմում, և այլն, 
-փաստաթղթերի պատրաստում անշարժ գույքի հետ կապված գործարքներ իրականացնելու համար,
-փաստաթղթերի լեգալացում (օրինականացում),
-քաղաքացիական և տնտեսական վեճերի լուծում,
-օժանդակում բաժնետերերի, փայատերերի, ներդրողների ոտնահարված իրավունքների, իրավաբանական անձանց իրավունքների և պարտքերի, և այլնի վերականգնման հարցում,
-անշարժ գույքի, ընտանեկան հարաբերությունների ոլորտում իրավաբանական հետևությունների կատարում, նոտարական վավերացման ենթակա իրավաբանական հետևություններ, ինչպես նաև ընթացիկ դատական գործերի վերաբերյալ եզրակացություններ և այլն:

     Եթե ցանկանաք ավելի մանրամասն ծանոթանալ մեր գործունեության հետ, մենք պատրաստ ենք տրամադրել Ձեզ նախնական անվճար խորհրդակցություն և պատասխանել Ձեզ հուզող բոլոր հարցերին Ձեզ հարմար ժամանակ: