ՕՐԱՎԱՐՁ 25 000 AMD 68 USD 58 EUR 4 938 RUB
Օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան Սայաթ-Նովա պողոտայում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում(Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկ): Բնակարանը կապիտալ վերանորոգված է, առաջին գիծ։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ լամինատ, պրեսգրանիտ։ Սանհանգույցը՝ համակցված, նորաոճ սալիկապատ։ Ունի բաց լոջա, ավտոկայանատեղ, ներկառուցված պահարաններ, խոհանոցի կահույք, օդորակիչ, ջեռուցման համակարգ, մշտական ջուր և գազ։ Տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Մուտքը՝ բակից և փողոցից։ Տեսարանը՝ դեպի բակ և Սայաթ-Նովա պողոտա։