Տեղեկատվություն

Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն Օտյան փողոցում: Առաջին հարկում են գտնվում ընդարձակ նախասրահ, հանգստի գոտի, տաքացվող փակ լողավազան, շոգեբաղնիք, 2 սանհանգույց և հանդերձարան, ավտոտնակ։ Երկրորդ հարկում՝ ընդարձակ հյուրասենյակ, աշխատասենյակ, խոհանոց և սանհանգույց։ Հարկի սենյակներից կա ելք դեպի տեռասա, որը բացօթյա հանգստի համար հիանալի վայր է։ Երրորդ հարկում առկա են 4 ննջասենյակ, որոնցից 3-ն ունեն սեփական սանհանգույց և առանձին պատշգամբ։ Սենյակների հատակը պատված է մանրահատակով, իսկ հյուրասենյակի հատակն ու աստիճանները՝ բարձրորակ գրանիտով։ Առանձնատունն ունի բարեկարգ բակ՝ տաղավարով, բուխարիով, այգի՝ պտղատու և դեկորատիվ յուրահատուկ ծառատեսակներով։ Առանձնատունը գտնվում է անհրաժեշտ ենթակառուցվածքներին հասանելի և միաժամանակ հանգիստ միջավայրում՝ հեռու քաղաքային աղմուկից։