Տեղեկատվություն

Վաճառվում է 2 հարկանի 6 սենյականոց առանձնատուն Դավթաշենում։ Առանձնատունը նորաոճ վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ լամինատ։ Սանհանգույցը (2)՝ համակցված, սալիկապատ։ Ունի բաց պատշգամբ, հանդերձասենյակ, նկուղային հարկ, որտեղ կա խաղասենյակ, հանգստի զոնա և պահոց, բարեկարգ բակ՝ դեկորատիվ և պտղատու ծառերով, լողավազան, բուխարի, տաղավար՝ ամառային խոհանոցով, արևային կայան 6կՎտ հզորությամբ, ջեռուցման և անվտանգության համակարգեր, գազ և ջուր։