Տեղեկատվություն

Վաճառվում է 2 հարկանի 8 սենյականոց առանձնատուն Դավթաշենում։ Առանձնատունը միջին վերանորոգված է։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ մանրահատակ, 5 սանհանգույց՝ նորաոճ սալիկապատ։ Ունի 3 բաց լոջա, 2 խոհանոց, աշխատասենյակ, խաղասենյակ, լվացքասենյակ, շոգեբաղնիք, 2 հանդերձասենյակ, մառան, բուխարի, ձեղնահարկ, բարեկարգ բակ՝ պտղատու ծառերով և ծաղկանոցով, ջրավազան, ամառային խոհանոց, նկուղ, ավտոտնակ, պարիսպ, օդորակիչ, ջեռուցման համակարգ, ջուր և գազ։ Վաճառվում է կահույքով և տեխնիկայով։