Տեղեկատվություն

Հովսեփ Էմին փողոցում կառուցվում է 17 հարկանի բնակելի համալիր բաղկացած 2 շենքից։ Առաջարկվում են բնակարաններ անմիջապես կառուցապատողից՝ 55.9 քմ, 59.8 քմ, 62.1 քմ, 63.6 քմ, 71 քմ և 98.7 քմ մակերեսներով։ Հնարավոր է փոխել հատակագծերը կամ միացնել բնակարաններ։ Գները սկսվում են 510,000 դրամ/քմ-ից (2-րդ հարկ), յուրաքանչյուր հաջորդ հարկում՝ +10,000 դրամ/քմ։ 15-րդ հարկ՝ 700,000 դրամ/քմ, 16-րդ՝ 750,000 դրամ/քմ, 17-րդ՝ 800,000 դրամ/քմ։ Նախագծով նախատեսված են 8 բարբեքյու գոտի, տանիքում՝ երեխաների խաղահրապարակ, ինչպես նաև 3 հարկ ստորգետնյա կայանատեղի։ Շինարարության ավարտը նախատեսվում է 2028թ․ առաջին եռամսյակ։ Բնակարանները տրվելու են հարթեցված հատակով ու պատերով, երկաթյա մուտքի դռնով և եվրո պատուհաններով։ Հավելավճարի դեպքում նաև հնարավոր է ներքին հարդարումով (1քմ-450$): Համալիրում նախատեսվում է ներքին այգի՝ շատրվանով, խաղահրապարակով և կանաչ գոտիներով։