Տեղեկատվություն

Վաճառվում է 3 հարկանի 6 սենյականոց առանձնատուն Ռ․ Մելիքյան փողոցում (առաջին հարկը կիսանկուղային է)։ Առանձնատունը նորաոճ վերանորոգված է, առաջին գիծ։ Մուտքի դուռը՝ երկաթյա, պատուհանները՝ եվրո, հատակը՝ մանրահատակ, պրեսգրանիտ(տաքացվող), սանհանգույցները(6)` սալիկապատ։ Ունի 2 բաց լոջա, խոհանոցի կահույք, ներկառուցված պահարաններ, հանդերձասենյակ, բուխարի, ձեղնահարկ, բարեկարգ բակ, այգի՝ դեկորատիվ ծառերով, լողավազան, ամառային խոհանոց, ձմեռային այգի, խորդանոց, ավտոտնակ, 6 օդորակիչ, անվտանգության, օդափոխության և ջեռուցման համակարգեր, մշտական ջուր և գազ։ Առանձնատունը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։