Նորակառույց ընտրելիս ՉՍԽԱԼՎԵ՛Ք

24.06.2020

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Նորակառույց ընտրելիս ՉՍԽԱԼՎԵ՛Ք‼️

???????? Երևանում կառուցվում են բազմաթիվ նորակառույց շենքեր, և այնտեղ բնակարաններ ընտրելիս պետք է հաշվի առնել նորակառույցների ✅դրական և ❌բացասական կողմերը:

⁉️???? Ի՞նչ է հարկավոր իմանալ նորակառույցների մասին, որպեսզի ընտրություն կատարելիս չսխալվել։

✅???? Եվ այսպես, նորակառույց շենքում բնակարան ընտրելիս

1️⃣1️⃣ առավելություններն են`

1️⃣✅ Ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների և նյութերի կիրառումը, որոնք ապահովում են շենքերի սեյսմակայունությունը, ձայնա- և ջերմամեկուսացումը (կառուցապատողից ճշտեք, թե ինչ նյութեր են օգտագործվելու, պահանջեք ցուցադրել նաև արդեն օգտագործված բետոնի փորձաքննությունների ակտերը),

2️⃣✅ Ստորգետնյա ավտոկայանատեղիները, շենք ժամանած հյուրերի ավտոմեքենաների համար նախատեսված բաց կայանատեղերի առկայությունը (պահանջեք ցուցադրել ստորգետնյա ավտոկայանատեղիների հատակագծերը, համեմատեք ավտոկայանատեղիներ/բնակարաններ հարաբերությունը շենքում, որը պետք է 70/100 մոտ լինի, հակառակ դեպքում նորակառույցի բակում խցանումները անխուսափելի կլինեն: Այդպիսի օրինակ է Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում նորակառույց մի քանի շենքերի բակերը),

3️⃣✅ Նոր վերելակների առկայությունը/ անվտանգություն, կոմֆորտ (ճշտեք վերելակների որակը և քանակը, ինչը երկուսից պակաս ցանկալի չէ),

4️⃣✅ Շենքի հարևանությամբ բարեկարգված գեղեցիկ միջավայրը (պահանջեք ցուցադրել շենքի բակի բարեկարգման նախագիծը, դենդրոնախագիծը),

5️⃣✅ Շինարարության սկզբնական փուլում համեմատաբար ցածր արժեքը, ցանկալի հարկում, քմ չափերի և դիրքով գնելու հնարավորությունը,

6️⃣✅ Նոր կոմունիկացիաները, որոնք դեռ երկար կծառայեն (ցանկալի է ճշտել, թե նշված շինարարը նախորդ շենքերը կառուցելիս ինչպես է իրականացրել այդ լուծումները),

7️⃣✅ Տարաժամկետ վճարումով բնակարանի ձեռք բերումը շինարարության կատարման ընթացքում (ճիշտ կազմված պայմանագիրը կապահովագրի Ձեզ հնարավոր ռիսկերից),

8️⃣✅ Անհատական հատակագծերը և ցանկալի ոճով վերանորոգում կատարելու հնարավորությունը շինարարության վաղ փուլում (դրա իրականացումը հանձնարարել մասնագետի),

9️⃣✅ Պահակակետերի առկայությունը,

1️⃣0️⃣✅ Թեքահարթակների առկայությունը,

1️⃣1️⃣✅ Որոշ նախագծերում երկրորդ սանհանգույցի և պահասենյակի առկայությունը:

????❌ Իսկ որո՞նք են նորակառույցներում բնակարան գնելու բացասական կողմերը և ռիսկերը․

1️⃣❌ Անբարեխիղճ կառուցապատողը կարող է շինարարությունը անավարտ թողնել կամ անհարկի ձգձգել շինարարության ավարտը, թեև վերջին տարիներին այդպիսիք կտրուկ նվազել են (անհրաժեշտ է պարզել ընկերության ֆինանսական վիճակը),

2️⃣❌ Մշտական փոշին և աղմուկը: Բոլոր բնակիչները սկսում են իրենց նորամուտը բնակարանի վերանորոգմամբ, ինչը անհարմարություն է պատճառում նորակառույցի մյուս բնակիչներին: Այս խնդիրը կրկնապատկվում է, երբ կառուցվող թաղամասից շահագործման է հանձնվում մեկ շենք, որի պատուհանների առաջ տարիներով կառուցվելու են մնացած շենքերը, բոլոր ծագող հետևանքներով,

3️⃣❌ Բնակարանի հանձման պահին մակերեսը և այլ չափորոշիչները կարող են տարբերվել Ձեզ հետ կնքված պայմանագրի մեջ նշվածից (նախնական պայմանագիր կնքելիս նախատեսել նման դեպքերում վերահաշվարկի կատարման պայման),

4️⃣❌ Շինարարության ժամանակ թույլ տրված սխալները ի հայտ են գալիս շենքի ակտիվ շահագործումից հետո, օրինակ՝ վատ հիդրոիզոլյացիան, կոյուղագծերի սխալ միացումները կարող են խնդիրների պատճառ դառնալ,

5️⃣❌Հատակագծային այնպիսի լուծումները, երբ ստանում ես

????անհամաչափ մեծ միջանցքներ,

????երկու և ավելի սենյականոց բնակարաններ միակողմանի լուսավորությամբ,

????100քմ և ավելի մակերեսով 2 սենյականոց բնակարան, որը 3 սենյականոցի չի կարող ձևափոխվել,

????բնակարան, որի հյուրասենյակը միացված է խոհանոցին և չունի բնական լուսավորություն, այլ լուսավորվում է դեպի շենքի ընդհանուր շքամուտք բացված պատուհանի լույսով (նման նախագիծ առկա է Լեո փողոցի վրա կառուցված նորակառույց շենքերից մեկում)։

????⁉️ Իսկ ո՞րն է, Ձեր կարծիքով, որակյալ կամ թերություններով կառուցված նորակառույց շենքի վառ օրինակ Երևանում։ Ինչու՞, ինչի՞ վրա է հիմնաված Ձեր կարծիքը։

????‍♂️????‍♀️ ALEX-R ընկերության թիմում աշխատող և մեզ հետ համագործակցող ճարտարապետները, ճարտարագետները, կոնստրուկտորները և շինարարները կարող են իրականացնել ցանկացած նորակառույց շենքի շինարարատեխնիկական հետազոտություն և տալ փորձագիտական կարծիք այնտեղ կատարած շինարարական, ինժեներական և այլ աշխատանքների վերաբերյալ: Հետազոտության օբյեկտ կարող է հանդիսանալ շինարարության հատվածները (կարկասը, պատերը, առաստաղը հատակը, պատուհանները, դռները և այլն), օգտագործված շին. նյութերը և ինժեներական կոմունիկացիաների մասերը (ջեռուցման համակարգը, գազամատակարարումը , օդափոխությունը և այլն):

????‍???????? Թերությունների հայտնաբերման և գրագետ կազմված պայմանագրի առկայության դեպքում կառուցապատողնորի հետ բանակցելիս մեր իրավաբանները կօգնեն Ձեզ հասնել հետևյալին`

???? Անվճար հեռացնել մասնագետի կողմից հայտնաբերված թերությունները և բացթողումները,

???? Նվազեցնել պայմանագրի արժեքը, պայմանավորված հավելյալ աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունից,

???? Փոխհատուցել վնասը կապված թերությունների վերացման աշխատանքների հետ:

???????????????? Շտապե՛ք բաժանորդագրվել մեր Telegram-ի ալիքին, որպեսզի ՀԵՆՑ ԴՈՒՔ առաջինը լինեք տեղեկացված ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՑ ԷԺԱՆ գույքերից՝ ➡️ https://t.me/Alex_Realty ⬅️

Alex-R թիմ

#նորակառույց #բնակարան #անշարժԳույք #AlexR